Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ջեն Փսաքի. «Մտահոգված ենք շփման գծից ստացվող հաղորդագրություններով»

Ջեն Փսաքի. «Մտահոգված ենք շփման գծից ստացվող հաղորդագրություններով»
07.01.2015 | 14:26

ԱՄՆ-ի պետդեպարտամենտին մտահոգում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի խախտումների և զոհերի մասին վերջին օրերին ստացվող հաղորդագրությունները։ Այդ դեպքերը, ինչպես հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին, չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ստանձնած պարտավորություններին։
Պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցին՝ «Վերջին օրերին նշանակալիորեն մեծացել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի խախտումների թիվը, պետդեպարտամենտը պատրաստո՞ւմ է որևէ հայտարարություն տարածաշրջանում զարգացող իրադարձությունների կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչեր ուղղելուց զատ՝ նախատեսո՞ւմ է որևէ այլ միջոց, որը կկանգնեցներ հռետորաբանությունը և կզսպեր իրադրության սրումը», Փսաքին շեշտել է. «Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք, այո, շարունակում ենք հորդորել, որ կողմերը մտնեն բանակցային այնպիսի ուղի, որը կհանգեցներ խաղաղության համաձայնության։ Ինչպես նաև հորդորում ենք, որ կողմերն իրականացնեն այնպիսի միջոցներ, որոնք կկրճատեին նման դեպքերը»։

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ